Հայերեն   English   Русский  

Հայկական հսկա դրոշ՝ հայ-թուրքական սահմանին


  
դիտումներ: 420

Շիրակի մարզի Անիավան բնակավայրը սահմանակից է հայ-թուրքական սահմանին:

Բնակավայրի կազմի մեջ է մտնում նաեվ նախկին Խարկով գյուղը, որն այսօր մեկ բնակիչ ունի: Գյուղի վարչական ղեկավար Մարտիրոս Միրոյանը երեք տարի առաջ սեփական նախաձեռնությամբ ու գյուղի դպրոցականների օգնությամբ Խարկովի եկեղեցու մոտ տեղադրել էր 3x6սմ չափի ՀՀ պետական դրոշը:

«Եկեղեցու մոտ է դրված և ոչ միայն նայում է սահմանին, այլ հակառակ կողմից, երբ որ նկարում են թուրքական դրոշը շատ փոքր ու խղճուկ է երևում մեր եռագույնի ֆոնին», - ասում է վարչական ղեկավարը:

Պետական սահմանին դրոշ տեղադրելու ցանկությունը միշտ է եղել, բայց այն պահպանելն է դժվար: Մարտիրոս Միրոյանն ասում է միջպետական սահմանին հայկական դրոշը առանձնակի խորհուրդ ունի:

« Երբ որ էդ դրոշը կանգնեցրեցինք, ես շատ հուզվեցի, ի միջիայլոց, բնական է, յուրաքանչյուր հայ մարդ կհուզվի Արևմտյան Հայաստանի սահմանի վրա դրոշ դնելուց, դպրոցի երեխեքին ասեցի, ես էսօր ընդգծեցի, ցուցադրեցի մոտավոր սահմանը Հայաստանի: Ես ուղղակի սա դրեցի, որ իմանանք որն է սահմանը, դուք պիտի պահեք-պահպանեք: Բայց երբ փոխվեց իրավիճակը ու հանկարծ գյուղապետարանի դրոշը դարձավ սահման, այ դուք պրոբլեմ կուենաք բոլորդ, ես էլ ձեր հետ միասին: Դա ինչ որ մի հատ սիմվոլ էր հայկական սահմանին վրա:

Թուրքերը ոչ իրենց հողի վրա ծածանում են թուրքական դրոշը, բայց մենք գոնե մերը չունենա՞նք», - ասում է Միրոյանը:

Ասում է՝ նաև նպատակ ունի սահմանին՝ ավելի բարձրադիր մասում շատ ավելի մեծ դրոշ տեղադրել, դա էլ կախված է ֆինանսական միջոցներից: Դրոշը տարին երեք անգամ պետք է փոխվի: Այս դրոշն էլ այսօր առավոտյան են փոխել՝ երբ անակնկալ Շիրակի մարզպետն այցելել է գյուղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: