Հայերեն   English   Русский  

Եվրոպայի առաջնություն. Անուշ Գրիգորյանը՝ ոսկե մեդալակիր


  
դիտումներ: 106

Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը դարձել է Վլադիկավկազում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուսաստանցի Գելուսիա Գալիեւայի հետ և 3 ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ 2014-ին Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ 2015-ին հաղթել էր նաև Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: