Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու հայցը


  
դիտումներ: 444

Քննչական կոմիտեի մերժումից հետո պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) նրան տուժող ճանաչելու հայցը։

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Քննիչի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, ապա մերժելուց հետո՝ Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք նաև, որ 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: