Հայերեն   English   Русский  

Հայաստանում հիպոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 117

2019 թվականի փետրվարին 2018 թ-ի փետրվարի նկատմամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս: Այսօրվա դրությամբ երկրում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, ինչը, մասնագետների գնահատմամբ, ահռելի աճ է»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր, սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որը բերելու է գործազրկության կրճատմանը, նոր աշխատատեղերի բացմանը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին առկա է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալներով:

«Այդ ծրագերից 42 –ը՝ 774 միլիոն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: