Հայերեն   English   Русский  

Ամեն մի էջը` կյանք է կենդանի


Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 965

Իմ վաղեմի բարեկամ Յուրի Արտավազդին հանդիպեցի Երևանի Նոր-Նորքի Գայի արձանին հարող այգում:

Փոխադարձ բարեմաղթանքից հետո նա ինձ մեկնեց իր «Ինձ մի մոռանա» վերնագրված ժողովածուն:Չտրվեցի իր ներկայությամբ ընծայագիրը կարդալու գայթակղությանը,փոխարենը կարդացի պատահականորեն առաջինը բացված 103-րդ էջը.«Ասում են` բնության մեջ որքան ցավ,այնքան էլ բուժման միջոց կա: Միայն թե նկատել,բացահայտել և օգտագործել է պետք, ինչպես վարվում էր միջնադարի հայ հրչակավոր բնագետ-բժիշկ,մատենագիր Ամիրդովլաթ Ամասիացին»:22.07.2016 թվագրումով այս իմասնությամբ է ավարտել գրքի էջեր բերմած իր արցակ գործերից մեկը`«Փրկարար»: Սրա նման կյանքի հայելային արտացոլանքներ են ժողովածուի առաջին բաժնում զետեղված չափածո գրծերը:Դրանք սրտի թռթիռներ են, նորբ ձոներգեր են,քայլերգ են ու ձմեռը գարուն դարձնող հույսի պատրանքներ:Շարունակության մեջ աշնանային վերնագրված հեղինակի քառատողերն ենլի գրանան շնչով,հույս ու լույսով ժամանակի ճշգրիտ գնահատականներով,աշխատասիրության գովքով.

Յուրի Արտավազդ

Քառատողով դու ոչմի տեղ չես հասնի

Ոչ` կապույտին, ոչ էլ չքնաղ աստղերին,

Լավ է առնես բահ ու քլունգը բարի,

Գուցե հողը քեզ ինչ- որ լավ տեղ տանի…

Գրքում նաև հիշատակի խոսքեր կան,մտերիմ ընկերական շաշժեր ևս:Ինձ համար հաճելի նորություն էր հեղինակին ընկալել դրամատուգիայի ժանրում: Միանգամից ասեմ,որ սովորական ընտանեկան դրամա չէ երկու պատկերով ներկայացված «Կաթնաջուր» պիեսը:Այն հայոց մերօրյա պատմության ինքնատիպ վերլուծություն է սեփական ուժերին ապավինելու եզրահանգում , խոստովանություն:

Ես արագ համոզվեցի, որ այս գրքի ամեն մի էջը կյանք է կենդանի,կարելի է ասել գրքուկը պստիկ է,բայց ճշտիկ է:Այն գալիս է սրբագրելու և բոլոր տիպի հարցականներից մաքրազերծելու հեղինակի «Ուրախ կլինեմ եթե ընթերցողը չափսոսա կորցրած ժամանակի ահամար»առաջնախոսքը:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: