Հայերեն   English   Русский  

Էրդողանը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 347

Մարդկությունը պետք է պայքարի իսլամաֆոբիայի դեմ նույն վճռականությամբ, ինչպես Հոլոքոստից հետո հակասիոնիզմի դեմ: Համապատասխան հայտարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ նԹայիփ Էրդողանը` մեկնաբանելով Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակումները: Գրում է Ria.ru-ն:

Նախորդ շաբաթ Նոր Զելանդիայի Քրայսչերչ քաղաքի երկու մզկիթներում զանգվածային հրաձգություն տեղի ունեցավ, որի հետևանքով 50 մարդ զոհվեց, ևս 50-ը` վիրավորվեց: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում որակեց: Հարձակումների կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա ավստրալացի Բրանթոն Թարանթին:

«Թուրքիան Նոր Զելանդիայի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված կիսում է մահմեդականների ցավը: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ստոր հարձակումը չի կարելի որպես սովորական հանցագործություն որակել: Մարդկությանն անհրաժեշտ է պայքարել աճող իսլամաֆոբիայի դեմ նույն վճռականությամբ, ինչպես Հոլոքոստից հետո հակասիոնիզմի դեմ: Իսլամական երկրները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն այս հարցում, որպեսզի կանխվի նման ողբերգությունների կրկնությունը», - հայտարարել է Էրդողանը Ստամբուլում Նոր Զելանդիայի մզկիթներում իրականացված ահաբեկչության կապակցությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի գումարած արտահերթ նիստի շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: