Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 317

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ձեռնարկել է բոլոր միջոցներն իր քաղաքացիներին և գործարարներին «կոշտ» բրեքսիթի դեպքում պաշտպանելու համար:Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք Բրեքսիթի հետաձգման համար հստակ ժամկետի պատասխան ենք տվել վարչապետ Թերեզա Մեյին: Այժմ բրիտանացիները պետք է վերացնեն բոլոր անորոշությունները», - գրել է Մեյը թվիթերում:

Բացի այդ Մակրոնը Եվրոպան խաղաղության, բարգավաճման և ազատության տարածք է անվանել:

«Եվրոպան աշխարհում ամենամեծ ազատ և ժողովրդավարական տարածքն է: Այն պետք է հպարտանա իր մոդելով և պաշտպանի այն», - հավելել է նա:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու կոշտ գործընթաց է սպասվում, եթե բրիտանական խորհրդարանը մերժի վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագրի նախագիծը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: