Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը մոտ ապագայում կարող է Ռուսաստան մեկնել


  
դիտումներ: 209

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան կարող է մոտ ապագայում կայանալ: Այցի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով օգնականները Մոսկվա են ժամանել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ռուսաստանի խորհրդարանում իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն:

«Այցը նախապատրաստելու համար այսօր նրա օգնականները ժամանել են: Այն կարող է մոտ ապագայում տեղի ունենալ` մինչև ամառ: Սակայն ճշգրիտ ժամկետ չկա», - պատմել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Կիմ Չեն Ընի օգնականի` Մոսկվա կատարվելիք այցի մասին:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Մորգուլովը Հյուսիսային Կորեայից իր պաշտոնակից Իմ Չհոն Իլի հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի միջև քաղաքական շփումների ժամանակացույցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: