Հայերեն   English   Русский  

Ավինյանին ուղղակի կասեմ` «ապեր, երդվի, որ դու բանակից փողով չես ազատվել ու արագ հեռացիր տեսադաշտիցս».Նարեկ Սամսոնյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 169

Եթե օրերից մի օր Տիգրան Ավինյանը, մի ինչ որ իրավիճակում, իշխանության լինելով/չլինելով ինձ առաջարկի դասախոսություն կարդալ որևէ թեմայի շուրջ և էդտեղ թեկուզ տողատակերում խոսք գնա զինվորական գործի մասին ես նախ կհրաժարվեմ մասնակցել դրան

և երկրորդ Ավինյանին ուղղակի կասեմ` «ապեր, երդվի, որ դու բանակից փողով չես ազատվել ու արագ հեռացիր տեսադաշտիցս»: Իսկ հիմա, ուշադրություն հարցս. ի՞նչ դասախոսություն կարար կարդալ Տիգրան Ավինյանը բանակի գեներալների համար: Ավելի կոնկրետացնեմ` ըստ օդում կախված լուրերի, բանակից փողով ազատված երիտասարդը, որի կողքին AK74 կրակելու դեպքում վերջինս միկրոինֆարկտ կտանի, ի՞նչ բարոյական իրավունք ունի իրեն նման բան թույլ տալու, եթե դա զուտ բանակի գեներալներին հերթական անգամ ստորացնելու նպատակ չի հետապնդում:

Մի հատ էլ դրել դրա մասին հայտարարում ա, այ տղա ջան, էդ դասախոսության փոխարեն մեր հարցումներին մարդավարի պատասխանի հասկանանք ի՞նչ հիվանդությամբ ես ազատվել բանակից: Ոչ թե տարատեսակ «արևմտահայ» կռուտիտներով տեքստ ուղարկի, որ սկի հրապարակման ենթակա չլինի:

Հ.Գ. Կյանքում չէի մտածի, որ նման բան կասեմ, բայց Տիգրան Ավինյանը Արսեն Թորոսյանի չափ էլ չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: