Հայերեն   English   Русский  

«168 ժամ». Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանի գաղտնի այցը Մոսկվա բացահայտվեց


  
դիտումներ: 187

«168 ժամ» թերթը գրում է. ««ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում:

Օրեր շարունակ մենք ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ եւ ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, եւ ինչու այդ մասին պաշտոնական որեւէ հաղորդագրություն չի տրվել:

Մինչեւ երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ: Մեր հավաստի տվյալներով՝ Զ. Մնացականյանը Վիեննայում օրերս կայանալիք Փաշինյան-Ալիեւ բանակցությունից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով հանդիպել է ԵԱՀԿ Սինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի հետ:

ԱԳՆ-ից հաստատել են մեր այս տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ նախարար Մնացականյանը խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաեւ մարտի 28-ին»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: