Հայերեն   English   Русский  

Նոր ձևաչափ «Կարաս» ազգային սննդի ցանցից՝ «Կարաս Էթնոլոֆթ»


  
դիտումներ: 597

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հաճախորդների դատին հանձնեց էթնոլոֆթ ոճի ռեստորան, որը գտնվում է Թումանյան 19 հասցեում՝ ընդհանուր մակերեսը 100 քմ :

Նոր ձևաչափն առաջարկում է իր ոճի մեջ ինքնատիպ և հիմնովին նորացված ինտերիեր, որտեղ համադրված են հայկական ազգային կոլորիտն ու ժամանակակից՝ լոֆթ ոճի կոնցեպտը: Այն հաճախորդներին առաջարկում է նորացված սպասարկում և թարմացված ճաշացանկ:

Իր տեսակի մեջ յուրահատուկ «Կարաս Էթնոլոֆթի» Ճաշացանկում տեղ են գտել ոչ միայն հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները, այլև ազգային տարբեր խոհանոցների ուտեստներ: Միաձուլելով ազգայինն ու ժամանակակիցը՝ կոնցեպտի հեղինակները փորձել են ստեղծել մի անկյուն, որտեղ հաճախորդները չեն ունենա սահմանափակում ժամանակակցի ու ազգայինի, հնի ու նորի միջև:

Կարաս-2

«Էթնոլոֆթը» նոր կոնցեպտ է. քաղաքի սրտում փորձել ենք ստեղծել նոր մոտեցմամբ ուրույն մի անկյուն, որտեղ ազգայինն ու ավանդականը նոր ոգի կստանան և նորովի կներկայանան բոլորին: Փորձել ենք ստեղծել մի վայր, որտեղ հաճախորդը միաժամանակ կհայտնվի երկու իրականություններում՝ ազգային-ավանդական ու ժամանակից: Քայլ արեցինք և փորձեցինք հին ու նոր սերունդների մշակույթը միաձուլել, որ «Էթնոլոֆթը» լինի մի վայր, որտեղ սերունդների ու մտածելակերպի բախում չի լինի, այլ կունենանք ներդաշնակ միաձուլում»,- նշեց ընկերության տնօրեն և համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:

Ռեստորանն աշխատելու է շուրջօրյա, գործելու են առաքման և «Take away» ծառայություներ:

————————————————————————————————————————

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: 14 տարիների ընթացքում արդեն գործում է 17 մասնաճյուղ. առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում, հետագայում մասնաճյուղեր բացվեցին ք. Երևանում, Ծաղկաձորում և Գլենդելում: 2008-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 200 հազար հաճախորդի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: