Հայերեն   English   Русский  

​ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը


  
դիտումներ: 619

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, որը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է առաջնորդների կողմից արված շեշտադրումները՝ ուղղված խաղաղությանը համար նպաստավոր պայմանների ստեղծմանն ու հաջող բանակցությունների իրականացմանը միտված հետագա քայլերի իրականացմանը:

Նա նաև ողջունում է նրանց վերահանձնառությունը՝ ամրապնդելու հրադադարի ռեժիմն ու մարդասիրական հարցերի կարգավորումը, ինչպես նաև շարունակելու երկխոսությունը՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորումը:

Գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց կարևոր միջնորդական առաքելության համար և վերահաստատել է ՄԱԿ-ի լիակատար աջակցությունը նրանց շարունակական ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: