Հայերեն   English   Русский  

Մեյը մտադիր է բրեքսիթի գործարքի շուրջ չորրորդ քվեարկությունն անցկացնել


  
դիտումներ: 362

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է խորհրդարանում չորրորդ քվեարկությունն անցկացնել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնության շուրջ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրին:

Նշվում է, որ հաջորդ շաբաթ վարչապետի նախաձեռնությամբ նոր քվեարկություն կանցկացվի:

Պարբերականի տվյալներով՝ եթե պատգամավորները կրկին մերժեն գործարքը, ապա Մեյը կարող է նախաձեռնել խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի հաջողվի փակուղուց դուրս գալ:

Ավելի վաղ բրիտանական խորհրդարանը երրորդ անգամ մերժել էր Եվրամիության հետ բրեքսիթի շուրջ պայմանագիրը:

Մարտի 27-ին Մեյը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե խորհրդարանը պաշտպանի Բրեքսիթի պայմանների շուրջ Եվրամիության հետ գործարքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: