Հայերեն   English   Русский  

Ապրիլի 1-ը Ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 1463

Եվրոպական մի շարք երկրներում Ծիծաղի օրը սկսել են նշել դեռևս 18-րդ դարում։

Այնուհետև, անգլիացիների, ֆրանսիացիների իսպանացիների շնորհիվ այն տարածվել է ամերիկյան գաղութներում և հետո` ամբողջ աշխարհում: Տոնի ծագման վայրը մինչև օրս էլ բացահայտված չէ. Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, միգուցե Հնդկաստա՞ն. ստույգ տեղեկություններ այդ մասին չկան։ Կա կարծիք, որ Ծիծաղի օրն ի հայտ է եկել այն պատճառով որպեսզի մեղմի բնության գարնանային քմահաճույքները և հնարավորություն տա մարդկանց` խինդ ու ծիծաղով անցկացնել ապրիլյան մեկ ցուրտ, մեկ տաք եղանակը։

Մարդիկ այս օրերին սովորաբար կատակներ էին անում, կամ անհեթեթ ու ծիծաղ առաջացնող հանձնարարություններ տալիս միմյանց: 2006 թվականից ՀՀ կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանեց, որ այսուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես Երգիծանքի և հումորի օր:

Բանաստեղծ, ''Ոզնի'' երգիծաթերթի երկարամյա խմբագիր Արամայիս Սահակյանն այդ առիթով ասել էր՝ Առաջ ապրիլի 1-ն անվանում էին ''խաբելու օր'', բայց, քանի որ հիմա բոլոր օրերն են ''խաբելու օր'', եկեք ապրիլի 1-ը հումորի օր անվանենք'': 21-րդ դարում տոնը պահպանվել է, պահպանվել են հիմնական սկզբունքները և ստացել էլ ավելի ժամանակակից գույներ՝ տեղափոխվելով համացանց։

Այսօր անեկդոտներն ու ուրախ պատմությունները գրավել են նաև համացանցը։ Վերջին հիթը`գյումրու բարբառով` հանրահայտ ապրանքանիշի մասին անեկդոտն է։ Այս մանրապատումն ընթերցելիս` մենք մի լավ ծիծաղել ենք, և ձեզ էլ ենք առաջարկում կարդալ ու ժպտալ: Դուք խաբա՞ր եք, օր ամեն անգամ, դաժե մե թիքեմ հաց ուտելուց, ձեր բերնի մեջ քանդ ու քարաբ կեղնի սաղ էղած չէղածը: Ըդոր համար օրվա մեջ հարուր անգամ մեռան ըսելով ծամեք Օռբիտ, Ծամեք Օռբիտ...

Ինքը արդեն առանց շաքար է Համովցե ղայդին ծամոն է դառել, առավոտնից իրգուն ձեր ատամներին տեր կեղնի Հա մեկել չմոռանամ ըսեմ, օր էդ անդեր ՁՈՒՏԸ կառնիք, սաղ պաչկեն մեկից բերաններդ մի քցեք, ըդիգ թաք-թաք կծամեն ՕՌԲԻՏ- ԸԴԻԳ ԹԱՔ-ԹԱՔ ԿԾԱՄԵՆ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: