Հայերեն   English   Русский  

Թուրքիայում իշխանության և ընդդիմության մրցակցությունը թվերով


  
դիտումներ: 240

Թուրքիայում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), չնայած խոշոր քաղաքներում կրած պարտությանը, կարողացավ ստացած քվեների արդյունքում զբաղեցնել առաջին տեղը:

Որպեսզի իրավիճակը հասկանալի լինի, թվերով ներկայացնենք, թե Թուրքիայում քանի քաղաքապետարան և քանի նահանգային խորհուրդ է անցել ԱԶԿ-ին և քանիսը՝ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP)։

Ըստ նախնական պաշտոնական տվյալների՝

ԱԶԿ-ն ունի 39 քաղաքապետ

ԺՀԿ-ն՝ ունի 21 քաղաքապետ

ԱԶԿ-ն կունենա 68 նահանգային խորհուրդ

ԺՀԿ-ն կունենա 13 նահանգային խորհուրդ

Իսկ մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ընտրությունների արդյունքում ստացել է 8 քաղաքապետարան և 9 նահանգային խորհուրդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: