Հայերեն   English   Русский  

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է մեծանուն դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով


  
դիտումներ: 745

Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում է մշակութային տարբեր միջոցառումներ,

այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում:

Արմեն Սարգսյան,նիկոլ,համերգ

«Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:

Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:

Համերգի ավարտին նախագահ Սարգսյանն ասել է. «Թույլ տվեք ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը և սերը հայտնել Սվետլանա Նավասարդյանին՝ նրա մեծ արվեստի և երկար տարիների անխոնջ աշխատանքի, նվիրումի և համաշխարհային ու հայկական մշակույթի մեջ հսկայական ներդրման համար»:

Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն:

Երեկոյին աջակցել է «Կոնվերս» բանկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: