Հայերեն   English   Русский  

Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը


  
դիտումներ: 638

Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերի էջը։

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ բոլոր հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվել համաձայնագրին։ Դեմ ձայներ չեն եղել։ Ձեռնպահ են քվեարկել միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» և նախկին կոմուինստական կուսակցության խմբակցությունները։

«Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գերմանացի գործընկերներին»,– ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի նման կարևոր երկրի կողմից վավերացումը տեսանելի քաղաքական ուղերձ կարող է լինել եվրոպական մյուս երկրների խորհրդարանների համար։

Աշոտյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը միասնական պետք է գործեն։

Հիշեցնենք, որ ԵՄ–Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերին։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: