Հայերեն   English   Русский  

Պոմպեոն՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հակասությունների մասին


  
դիտումներ: 168

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին և Թուրքիային կհաջողվի կարգավորել առկա հակասությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ, որ թուրքական կառավարությունը հստակ հասկանում է ամերիկյան դիրքորոշումը: Միացյալ Նահանգները և Թուրքիան հիանալի հնարավորություններ ունեն սերտորեն համագործակցելու համար ... Համոզված եմ, որ մեզ կհաջողվի առաջ շարժվելու համար ուղի գտնել», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:

Պետքարտուղարը նաև նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ «լավ» զրույց է ունեցել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պոմպեոն Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: