Հայերեն   English   Русский  

Ամերիկյան 20 նահանգներ դատի են տվել Թրամփին


  
դիտումներ: 169

Ամերիկյան 20 նահանգների իշխանություններ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար բյուջետային միջոցներ տրամադրելու ծրագրերի կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նշվել է Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի կայքում տարածված հաղորդագրության մեջ:

«Այդ պատի կարիքը չկա, դա իշխանության չարաշահում է և ռեսուրսներ է խլում, որոնք կարող են օգտագործվել ամերիկացիներին օգնելու համար», - New York Post պարբերականը մեջբերում է դատախազի խոսքերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 1 մլրդ դոլար կտրամադրի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: