Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն մտադիր է Իրանի բարձրաստիճան զինվորականներին ահաբեկիչ ճանաչել. WSJ


  
դիտումներ: 207

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին:

Ըստ թերթի, որոշումը կարող է հրապարակվել երկուշաբթի՝ ապրիլի 8-ին:

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ որոշմանն աջակցել են, մասնավորապես, պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ավելի վաղ Թրամփը մեկ տարով երկարաձգել էր Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, որը սահմանվել էր 1995 թվականին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: