Հայերեն   English   Русский  

ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է


  
դիտումներ: 201

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի շարունակեցին հայ ըմբիշները:

61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը Ուկրանիան ներկայացնող Վլադիմիր Բուրուկովն էր՝ հաղթելով 14:8 հաշվով: Հաջորդիվ` քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 5:2 հաշվով հաղթեց թուրք Ռեջեփ Թոփալին: Կիսաեզրափակչում Հարությունյանը ուժերը կչափի Ռումինիան ներկայացնող Նիկոլայ Օխլոպկովի հետ:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 2:4 հաշվով պարտվեց հույն Գեորգիոս Սավուլիդիսին: 74 կգ Վարուժան Կաջոյանը անհաջող գոտեմարտ անցկացրեց որակավորման փուլում` պարտվելով վրացի Ավտանդիլ Կենտչաձեին:

125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակչում հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ Դիմիտրիուս Միխայլովսին, բայց հաջորդիվ զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ակգուլին:

70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը իրավունք էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, և նրա հակառակորդն էր Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովը, բայց հայ ըմբիշը պարտվեց 1:7 հաշվով: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը սփոփիչ մենամարտում մրցագորգ դուրս չեկավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: