Հայերեն   English   Русский  

Իրանը նոր մշտական ներկայացուցիչ է նշանակել ՄԱԿ-ում


Այդ պաշտոնը ստանձնել է Մաջիդ Թահթ-Ռավանչին


  
դիտումներ: 186

Մաջիդ Թահթ-Ռավանչին նշանակվել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ: Ինչպես այսօր հայտնել է Mehr գործակալությունը, Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հայտարարել է, որ Թահթ-Ռավանչին նշանակվել է այդ պաշտոնում ԱԳՆ-ի ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առաջարկությամբ և նախագահ Հասան Ռոուհանիի հավանությամբ:

Ըստ գործակալության ունեցած տվյալների՝ Թահթ-Ռավանչին նախագահի աշխատակազմի տնօրենի տեղակալն է: Mehr-ը նշում է, որ մշտական ներկայացուցչի պաշտոնը մի քանի ամիս թափուր էր մնացել, քանի որ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Հոշրոուն թոշակի էր գնացել: Թահթ-Ռավանչին երկրի դեսպանն է եղել Շվեյցարիայում, ինչպես նաև արտգործնախարարի տեղակալը Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով: Նա եղել է նաև ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալը:

Reuters գործակալությունը էլ հիշեցնում է, որ 61-ամյա Թահթ-Ռավանչին այն բանակցությունների մասնակիցն է եղել, որոնց շնորհիվ Թերանը 2015 թ. հասավ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ Իրանի միջուկային ծրագրի համատեղ և համընդգրկուն գործողությունների պլանի (ՀՀԳՊ) ստորագրմանը:

2018 թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀՀԳՊ-ի գործարքից դուրս գալու մասին, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային մշակումները, փոխարենը չեղարկվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու ԵԽ-ի միակողմ սահմանափակումները: Անցած տարվա նոյեմբերին վերականգնվեցին ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի նավթային հատվածի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: