Հայերեն   English   Русский  

Հենց մեր Վեհաժողովում ռասիստական և այլատյաց հայտարարությունների պակաս երբևէ չկա.Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 369

Երբ Ալիեւը հայտարարում է, որ իր թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ դուք լռում եք,

Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության աճի պատասխանատու դառնում եք նաեւ դուք եւ պատահական չէ, որ երեկ այստեղ Լեյլա Յունուսը հայտարարեց,որ Ալիեւին Հայաստանի հետ խաղաղություն պետք չէ:

Այսօր ԵԽԽՎ-ում, քաղաքական առաջնորդների դերը ռասիզմի եւ անհարդուրժողականության դեմ պայքարում զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։ « Եւ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձեւ ընդունենք եւ կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում եւ կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացությանքարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք հերթական մեռելածին բանաձեւերի թիվը»,-ասել է հայ պատգամավորը։

Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝

Հարգելի գործընկերներ,

Քաղաքական առաջնորդների դերը անհանդուրժողականության եւ ռասիզմի դեմ պայքարում մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք այս դահլիճում եւ մեկ բանաձեւ չէ, որ ընդունել ենք։

Բայց արդյո՞ք այդ քննարկումների, ընդունված բանաձեւերի եւ ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին ուղղված կոչերից հետո Եվրոպայում ռասիզմն ու անհանդուրժողականությունը պակասել է։ Արդյո՞ք մեր ընդունած բազմաթիվ բանաձեւերից հետո ԵԽ անդամ երկրների տարբեր լիդերներ, քաղաքական գործիչներ չեն շարունակումատելության քարոզն ու այլատյացությունը օգտագործել որպես հիմնական քաղաքական լեզու։ Համաձայն եմ զեկուցողի հետո, որ Եվրոպայում այսօր ատելության, ռասիզմիևանհանդուրժողականությանտագնապալիաճ կա, եւ ատելությունն ու այլատյացությունը որպես գործիք կիրառվում էհատկապես քաղաքական գործիչների կողմից։ Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ,հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:

Որովհետեւ, երբ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ քնած հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պետք է լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է,որ իրենց թշնամին համայն հայ ժողովուրդն է եւ մեր Վեհաժողովը լռում է, ատելության ու անհանդուրժողականության աճը սկսում է դառնալ իրապես տագնապալի։Երբ տարիներ շարունակ ես այս ամբիոնից ներկայացնում էի ադրբեջանական դասագրքերում հայատյացության կոնկրետ օրինակներ, այս լսարանը դարձյալ լուռ էր, երբ ԵԽ-ի՝ «Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը մտահոգություն էր հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայատյացություն են քարոզում, մեր Վեհաժողովը այդ եւ նմանօրինակ հայտարարությունները ընդամենը ընդունում էր ի գիտություն։

Եւ հիմա էլ, հարգելի գործընկերներ, եթե մենք կրկին ընդամենը պետք է խոսենք, բերենք այլատյացության ու անհանդուրժողականության օրինակներ, հետո մտահոգ դեմքով բանաձեւ ընդունենք եւ կրկին ոչ մի գործնական քայլ չանենք՝ Եվրոպայում եւ կոնկրետ ԵԽ անդամ որոշ երկրներում պետական մակարդակով այլատյացության քարոզը կանխելու համար, մենք ընդամենը ավելացնելու ենք հերթական մեռելածին բանաձեւերի թիվը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: