Հայերեն   English   Русский  

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը հանդես կգան եզրափակչում


  
դիտումներ: 136

Հայաստանի հավաքականի 3 մարմնամարզիկներ հաղթահարել են Լեհաստանի Շեցին քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը:

Արթուր Դավթյանը, բազմամարտում հավաքելով 82.465 միավոր, գրավեց 8-րդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 14.766 միավոր, իսկ Արթուր Թովմասյանը՝ 14.700 միավոր: Երկուսն է դուրս են եկել եզրափակիչ:
Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը հավաքեց միայն 12.866 միավոր և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:
Եզրափակիչները կկայանան ապրիլի 14-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: