Հայերեն   English   Русский  

Հայաստանի հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվում


  
դիտումներ: 708

Հայ գործարարը անհանգստացած է:

Ֆրանսիական ընկերություններից մեկին ապրանք են վաճառել, բայց գումարը ստանալ չեն կարողանում: Ֆրանսիական ընկերությունը պատրաստ է վճարել, բայց գումարը Հայաստան փոխանցել չի հաջողվում: Ֆրանսիական բանկը հիմնավորում է՝ Հայաստանի հանդեպ «Էմբարգո» է սահմանվել, և պատժամիջոցներ են կիրառվում: Մանրամասները ճշտեցինք «Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանի հետ զրույցում: Վերջինս պատմեց, որ ֆրանսիական տվյալ ընկերության հետ վաղուց է աշխատում և բացառեց ընկերության կողմից որևէ խոչընդոտ ստեղծելու հավանականությունը:

Կարեն Խաչիկյան

«Մենք այդ ընկերության հետ վաղուց ենք աշխատում և վստահաբար կարող եմ ասել, որ գումարը պատրաստ են փոխանցել, ուղղակի չեն կարողանում: CIC ֆրանսիական բանկի Կոլոմյեի մասնաճյուղը պետք է իրականացնի փոխանցումը, բայց չի ստացվում, պատասխանում են, որ Հայաստանը Էմբարգոյի տակ է»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նախկինում երբեւէ նման խնդիր չեն ունեցել: Նույն բանկը մի քանի ամիս առաջ հաջողությամբ փոխանցում է կատարել իրենց հաշվին:

Կարեն Խաչիկյանը պատմեց նաեւ, որ գումարը Ռուսաստանի Դաշնության որեւէ բանկի փոխանցելու կամ հայաստանյան այլ բանկերում հաշիվ բացելու փորձը նույնպես ձախողվել է: Հիմնավորումը նույնն է: Հայաստանի եւ Ռուսաստանի հանդեպ Էմբարգո է սահմանված:

«Դժվար կացության մեջ ենք, չգիտենք ինչպես վարվել: Խնդրին երեկ ենք բախվել, այսօր արդեն պաշտոնական նամակ ենք ուղարկել կենտրոնական բանկի նախագահին, սպասում ենք պատասխանին»,-եզրափակեց գործարարը:

57049037_362389401042033_3438886949908119552_n

Հայաստանի հանդեպ պատժամիջոցների սահմանման մասին երբեւէ չի խոսվել, բայց ֆրանսիական բանկի պաշտոնական պատասխանը այլ բանի մասին է վկայում: Չի բացառվում, որ նմանատիպ խնդրի հետ բախված լինեն նաեւ այլ գործարարներ: Առայժմ մնում է սպասել Կենտրոնական բանկի պատասխանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: