Հայերեն   English   Русский  

​Ուսուցչի մոտեցման փոփոխությունը կփոխի կրթության բնույթը և ուսուցչի հանրային ընկալումը


  
դիտումներ: 1380

Հայաստանը կմիանա Edcamp ուսուցչական միջազգային հարթակին:

Edcamp-ը ուսուցիչների կողմից ստեղծված միջազգային ուսուցչական հարթակ է: Այն ներառում է աշխարհի 43 երկիր, այդ թվում` Շվեդիան, Նորվեգիան, ̧ Դանիան, Բելգիան և Ֆրանսիան: Հայաստանն այս հարթակին միացող 44-րդ երկիրն է:

Edcamp-ի նպատակը ուսուցչական համայնքների մասնագիտական զորացումն է, որպեսզի ուսուցիչը դառնա կրթության բարեփոխման առաջնորդը: Այս նպատակին են ծառայում հարթակի շրջանակում կազմակերպվող մասնագիտական զարգացման (չ)կոնֆերանսները: (Չ)կոնֆերանսի օրակարագը բաղկացած է դասավանդման մեթոդների, ռազմավարությունների, տեխնիկաների, կրթության հետազոտությունների ներկայացումներից, մարտահրավերների եւ դրանց լուծումների, կոնցեպտների քննարկումներից:

(Չ)կոնֆերանսի օրակարգը ներառում է առավոտից երեկո զուգահեռ ընթացող ավելի քան երեսուն սեսիաներ, որոնց հիմնական մասնակիցները եւ խոսնակներն ուսուցիչներն են: Ցանկացած մասնակից ազատ է տեղում ընտրելու, թե որ սեսիաներին մասնակցել: Կա սեսիաների երեք ձեւաչափ` պրեզենտացիաներ, թեմատիկ քննարկումների եւ աշխատարաններ: Edcamp-ի օրակարագը ձեւավորում են խոսնակները, ներկայացնելով թեմաներ, որոնց վերաբերյալ պրակտիկ փորձառություն ունեն, եւ որոնց ներկայացումը կարող է օգնել գործընկերներին` նրանց դասավանդման մեջ: Յուրաքանչյուր ուսուցիչ ունի ընտրություն միանալ Edcamp-ին որպես խոսնակ կամ մասնակից:

Ի հավելումն այս ամենի, Edcamp-ը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին տեղում ծանոթանալ կրթական մի շարք կառույցների կողմից իրենց առաջարկվող մասնագիտական զարգացման հնարավորություններին:

Edcamp-ին Հայաստանի մասնակցության մեկնարկը կտրվի ս.թ. հունիսի 29-ին «Պարադիգմա» կրթական հիմնադրամի կողմից, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ համագործակցությամբ:

Առաջին Edcamp (չ)կոնֆերանսին կմասնակցի շուրջ 400 ուսուցիչ ՀՀ (ներառյալ Արցախը) տարբեր բնակավայրերից, կլինեն զուգահեռ ընթացող շուրջ 30 պրեզենտացիաներ, Հայաստանի եւ արտերկրի տարբեր կրթական կառույցներից հրավիրված խոսնակների ելույթներ:

Ինչո՞ւ «Պարադիգմա»

Կրթության ներկա համակարգերը հիմնականում կենտրոնաձիգ «գործարանային» մոդել ունեն։ Կենտրոնը սահմանում է ոչ միայն նպատակները, այլև որոշում առարկայական ծրագրերն ու կրթական ռեսուրսները, նշանակում խիստ չափումների համակարգ, կարգում կատարողներ՝ ուսուցիչներ, որոնք կենտրոնի մշակածը «տեղ կհասցնեն»՝արդիական կամ հնացած մոտեցումներով։ Մենք գիտակցում են, որ այս մոդելը կարող է ունենալ մեծ արդյունավետություն, սակայն...

Մենք պատկերացնում ենք կրթական այլ համակարգ` պարադիգմ (հարացույց), ուր՝ ինքնազարգացող և ոգեշնչված ուսուցչական համայնքներն առաջնորդում են կրթության բարեփոխումը երկրում։ Մենք կարծում ենք, որ այսօր հնարավոր է այս մոդելը կյանքի կոչել։

Կրթության պարադիգմը պետք է փոխվի, այլապես՝ ուսուցանելով անցյալի մոդելներով, մենք խլում ենք աշակերտից նրա ապագան։

Պարադիգմի փոփոխության հենքը ոչ թե տեխնոլոգիան է, դասագիրքը կամ գնահատման համակարգը, այլ՝ ուսուցիչը։

Պարադիգմը աջակցում է ուսուցչին՝ փոխել ուսուցումը և իր մասնագիտության ընկալումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: