Հայերեն   English   Русский  

Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ.Լ.-ինկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ,


և նա ազատ է արձակվել


  
դիտումներ: 762

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրեն Կ.Լ.-ի

նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել:

Նման որոշումը կայացներիս հաշվի է առնվել, որ նախաքննության ներկայիս փուլում արդեն նվազել են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկերը, որով պայմանավորված՝ վերացել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի հետագա կիրառման անհրաժեշտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: