Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Գարեգին Բաղրամյանի նշանակումը ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակում է, որ հույս չի լինելու, որ գազի կամ էլէներգիայի սակագները կնվազեն


  
դիտումներ: 278

«Ժամանակ» թերթը գրում է. «Գարեգին Բաղրամյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակելու գործում էական ազդեցություն են ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այսօր էլ փաստացի վերահսկում է Հայաստանի գազամատակարարման համակարգը, ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը և «ՄՏՍ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բաղրամյանը նախկինում էլ է եղել ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետն ու տարբեր թելերով կապված է եղել «Գազպրոմ Արմենիայաի», ՀԷՑ-ի ու հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հետ, և այս նշանակումը ևս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանի քաղաքացները հույս անգամ չեն կարող ունենալ ունենալ, որ գազի կամ էլէկտրաէներգիայի սակագները կարող են նվազել»,-գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: