Հայերեն   English   Русский  

Շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին.Աշոտյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 166

Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետև՝

- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:

- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:

- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:

- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:

- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ "գուրգուրել" Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:

- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:

- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:

Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:

Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև "Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը" թրիլերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: