Հայերեն   English   Русский  

Մարգարիտա Ազարյանը՝ Արթուր Վանեցյանի մայրը, նշանակվել է ՀՀ նախագահի օգնական


  
դիտումներ: 496

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ այսօր Մարգարիտա Ազարյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։

Նախագահի կարգադրության մեջ մասնավորապես նշված է․

"Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.

Մարգարիտ ԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական":

Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանը Նիկոլ Փաշինյանի ապրիլի 2-ի որոշմամբ ազատվել էր Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից: Վարչապետի մամուլի խոսնակը պարզաբանել էր, որ նա ազատվել է «հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով», մինչդեռ Մարգարիտա Ազարյանի մեկնաբանմամբ՝ ինքն ազատվել էր իր դիմումի համաձայն:

Նշենք, որ Մարգարիտա Ազարյանը երկար տարիներ զբաղեցրել է Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: