Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Իզուր եք վիճում. Իրանն առաջիկա օրերին ինքը կարգելի ցեմենտի արտահանումը Հայաստան


  
դիտումներ: 790

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:

Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաեւ ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար:

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորները իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե ոչ հարցի շուրջ, իրանցիները այդ հարցը իրենք կլուծեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: