Հայերեն   English   Русский  

Ֆրանսիացի միլիարդատերը 300 միլիոն եվրո են հատկացրել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար


  
դիտումներ: 150

Ֆրանսիական «Ռենն» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ֆրանսուա-Անրի Պինոն կաջակցի վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այս ողբերգությունը անդրադարձել է բոլոր ֆրանսիացիների վրա և նրանց, ովքեր կապ ունեն հոգևոր արժեքների հետ: Նման ողբերգության բախվելով` յուրաքանչյուրս ցանկանում է հնարավորինս անհապաղ վերականգնել մեր ժառանգության այս անգին քարը: Հայրս և ես որոշեցինք 100 մլն եվրո հատկացնել, որպեսզի անհրաժեշտ ջանքեր գործադրենք Նոտր Դամիի վերականգնման համար», - Le Figaro պարբերականը մեջբերում է Պինոյի խոսքերը:

Իր հերթին LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն հայտարարել է, որ Նոտր Դամիի վերականգնման համար 200 մլն եվրո է հատկացնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական ֆուտբոլային ակումբները ցավակցություն են հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ:

Տաճարում հրդեհը բռնկվել է ապրիլի 15-ի երեկոյան և ամբողջությամբ մարվել հաջորդ առավոտյան: Հրդեհի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են տանիքը, աշտարակը, ներքին փայտե կառուցվածքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: