Հայերեն   English   Русский  

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը` ՖՄԿ հետ համագործակցության վերաբերյալ


  
դիտումներ: 117

Ապրիլի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձևը,

որի բանակցային գործընթացը ՄԱԿ-ում համակարգվել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող Հայաստանի կողմից:


Բանաձևը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստի հաստատմանը ներկայացրեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Սոֆյա Սիմոնյանը` նշելով, որ բանաձևն անդրադառում է ՄԱԿ-ՖՄԿ միջև բազմաոլորտ համագործակցությանն ու կապերին և ամփոփում է Ֆրանկոֆոնիայի` Երևանում կայացած 17-րդ գագաթաժողովի հիմնական արդյունքները։

Բանաձևի ընդունման կապակցությամբ Գլխավոր ասամբլեայում ելույթներով հանդես եկած մի շարք պատվիրակություններ շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահելու և բանաձևի նախագծի շուրջ ՄԱԿ-ում բանակցային ակտիվ գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: