Հայերեն   English   Русский  

Փարիզի դատախազն անդրադարձել է Նոտր Դամը կանխամտածված հրկիզելու վարկածին


  
դիտումներ: 254

Փարիզի դատախազությունը կարծում է, որ նախօրեին Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհը կանխամտածված չի եղել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյտցը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ոչինչ չի հուշում այն մասին, որ հրդեհը դիտավորյալ է եղել», - AFP լրատվական գործակալությունը մեջբերում է դատախազի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրշեջներին միայն ապրիլի 16-ի առավոտյան է հաջողվել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհն ամբողջովին մարել:

Նոտր Դամդում ուժեղ հրդեհը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Հրդեհի հետևանքով փլուզվել է աշտարակը, այրվել տանիքի զգալի մասը: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեսթերը հայտարարել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը պահպանվել է, սակայն իրավիճակը շարունակում է ծայրահեղ անկայուն մնալ:

Նախնական վարկածի համաձայն, հրդեհը կարող է վերանորոգման աշխատանքների հետ կապված լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: