Հայերեն   English   Русский  

L'Oreal ընկերությունը և Բետանկուր ընտանիքը 200 մլն եվրո են նվիրաբերել Նոտր Դամիի վերականգնման համար


  
դիտումներ: 243

Ֆրանսիացիները գումարներ չեն խնայում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

Նոտր Դամում բռնկված ուժեղ հրդեհից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացավ, որ տաճարը նվիրատվությունների շնորհիվ կվերականգնվի հինգ տարվա ընթացքում: Սակայն կարծես անհրաժեշտ գումար հավաքելն այնքան էլ շատ ժամանակ չի խլի: Թեև հրդեհից ընդամենը երկու օր է անցել, տաճարի փլուզված աշտարակի և տանիքի վերակառուցման համար հաջողվել է արդեն ավելի քան կես միլիարդ դոլար հավաքել: Գրում է Tatler.ru-ն:

Տաճարի վերկանգնման համար մեկնարկած դրամահավաքին առաջինն արձագանքեցին ֆրանսիական նորաձևության հիմնական օրենսդիրները` Առնո և Պինո ընտանիքները, որոնք համապատասխանաբար 200 և 100 միլիոն եվրո նվիրաբերեցին տաճարին օգնելու համար:

Իսկ այսօր արդեն հայտնի է դարձել, որ ընդհանուր հավաքված գումարին ավելացվել է ևս 200 մլն եվրո, որը հատկացրել են L'Oreal ընկերությունը և Բետանկուր-Մայերս ընտանիքը, որը ընկերության սեփականատերն է:

«Բետանկուր-Մայերս ընտանիքը և Bettencourt Schueller հիմնադրամը խորապես վշտացած են այս ողբերգության պատճառով, որը միավորեց տարբեր մշակույթների և դավանանքների մարդկանց: Մենք կմասնակցենք կոլեկտիվ ջանքերին այս խնդիրը լուծելու համար, որն ազդել է ամբողջ երկրի վրա», - նշվել է պաշտոնական հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: