Հայերեն   English   Русский  

​Սուդանի խորհրդարանի խոսնակը ձերբակալվել է Խարթումի օդանավակայանում


Ապրիլի 11-ից ի վեր ձերբակալվել է հանրապետության նախկին իշխանությունների 200 ներկայացուցիչ


  
դիտումներ: 223

Սուդանի խորհրդարանի խոսնակ Իբրահիմ Օմարը ձերբակալվել է Խարթումի միջազգային օդանավակայանում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Al Hadath հեռուստակայանին:

Ապրիլի 11-ին մի քանի ամիս տևած բողոքի ցույցերից հետո, երկրում ստեղծված ծայրահեղ ծանր տնտեսական վիճակի խորապատկերում բանակը իշխանությունից հեռացրեց Սուդանում 30 տարի կառավարած նախագահ Օմար ալ-Բաշիրին և պետության կառավարման ղեկն առավ իր ձեռքը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ:

Այս ընթացքում ձերբակալվել է հանրապետության նախկին իշխանությունների մոտ 200 ներկայացուցիչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: