Հայերեն   English   Русский  

Մադուրոն Վենեսուելայի ԿԲ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անբարոյական է անվանել


  
դիտումներ: 106

Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն պետական հեռուստաընկերության եթերում երկրի Կենտրոնական բանկի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցներն անբարոյական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ձեր պատժամիջոցները անբարոյական են: Կենտրոնական բանկերը սուրբ են ... Թույլ տվեք ասել, որ պատժամիջոցները մեզ ավելի մեծ ուժ են հաղորդում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի Կենտրոնական բանկի դեմ:

Նշվել է, որ Վենեսուելայի Կենտրոնական բանկի տնօրենը նույնպես պատժամիջոցների տակ է հայտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: