Հայերեն   English   Русский  

Շարլիզ Թերոնը բացատրել է, թե ինչպես է իր որդին աղջիկ դարձել


  
դիտումներ: 738

43-ամյա հոլիվուդյան դերասանուհի Շարլիզ Թերոնը որդեգրած երկու երեխայի է դաստիարակում` 7-ամյա որդուն` Ջեքսոնին և 2-ամյա դստերը` Ավգուստային: Ի զարմանս երկրպագուների` վերջերս դերասանուհին հայտարարել է, որ երկու դուստր ունի: Գրում է Spletnik.ru-ն:

Այդ ժամանակ դերասանուհու խոսքերը ոչ միանշանակ էին ընկալվել երկրպագուների կողմից: Իսկ արդեն նախօրեին Daily Mail- ի լրագրողների հետ զրույցի ընթացքում Շարլզը վերջապես բացատրել է, թե ինչու է իր որդին աղջիկ դարձել:

«Նա (Ջեքսոն) նայեց ինձ, երբ ընդամենը երեք տարեկան էր և ասաց. «Ես տղա չեմ»: Ահա և վերջ, այժմ ես ունեմ երկու հրաշալի դուստր, որոնց ես պաշտպանելու եմ, ինչպես ցանկացած նորմալ ծնող: Նրանք ծնվել են այնպիսին, ինչպիսին կան և ուզում են լինել: Այս դեպքում իմ պարտքն է պարզապես սիրել նրանց և համոզվել, որ նրանց կյանքում ամեն ինչ լավ է», - անկեղծացել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Շարլիզը Ջեքսոնի դուստր անվանել էր նախորդ տարի Elle ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում:

«Ես նայում եմ իմ երկու գեղեցիկ աղջիկներին և ինչպես ցանկացած մեկ ուրիշ մայր անհանգստանում 3 նրանց համար: Ես ուզում եմ, որ նրանք ապահով զգան և կարողանան ինքնարտահայտվել, ուզում եմ պաշտպանել նրանց: Անկասկած ես պատրաստ եմ սպանել հանուն նրանց», - հայտարարել էր դերասանուհին:

Ի դեպ, դեռևս նախքան դերասանուհու այս հայտարարությունը շատ լրագրողներ և երկրպագուներ նկատել էին, որ Թերոնի որդին` Ջեքսոնը, աղջկական վարդագույն զգեստներ և երկար հյուսեր է կրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: