Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1434

1.Ապրիլի 22-ին` ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-դասախոսություն` նվիրված Գարեգին Նժդեհի կյանքին ու գործունեությանը,

որը կվարի «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:

2.Ապրիլի 22-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին հանդես կգա Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

3.Ապրիլի 23-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ասմունքող, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի՝ «Հավերժի ճամփորդը» խորագիրը կրող պոեզիայի երեկոն` նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Միջոցառմանը կհնչեն Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, քառյակներից, պոեմներից և պատմվածքներից:

4.Ապրիլի 24-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

5.Ապրիլի 25-ին ժամը 19:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» բեմականացումը: Բեմականացումը և բեմադրությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանի: Գլխավոր դերերում` ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյան

6.Ապրիլի 25-ին ժամը 19-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» ներկայացումը: Բեմադրությունը` ՀՀ ժող. արտիստ Արմեն Խանդիկյանի:

7.Ապրիլի 26-ին ժամը 19-ին Բոհեմ թատրոնում տեղի կունենա «Սիրո Մենյու»

նոր մոնո կատակերգությունը՝ նվիրված Նարեկ Դուրյանի 60-ամյակին:

8.ԱՊՐԻԼԻ 26-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «1900+» համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի 15-րդ համերգը:

9.Ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը:

10.Ապրիլի 26-ին ժամը 17:00 Կոմիտասի անվան տուն թանգարանում տեղի կունենա զրույց-հանդիպում՝ «Կոմիտաս վարդապետը Կ․Պոլսում» խորագրով:

11.Ապրիլի 27-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը` Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում

12. Ապրիլի 28-ին ժամը 18:00 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու վերակառուցմանը: Համերգին կհնչեն ժողովրդական, դասական, հեղինակային և ժամանակակից երգեր, որոնք կուղեկցվեն լուսային էֆեկտներով՝ բարձր տրամադրություն հաղորդելով յուրաքանչյուր հանդիսատեսի: Համերգը կուղեկցվի ՛՛Տարոնցիներ՛՛ ժողովրդական երգի և պարի համույթի գեղեցիկ կատարումներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: