Հայերեն   English   Русский  

​«Սանիթեք»-ը պարզաբանում է


  
դիտումներ: 330

Հաշվի առնելով ս.թ. ապրիլի 18-ին կառավարության հերթական նիստի ընթացքում «Սանիթեք» ընկերության և Երևան քաղաքի աղբահանության հետ կապված հարցերի քննարման ու ամբողջ ընթացքում իրակիճակի սխալ ներկայացման հանգամանքը` «Սանիթեք»-ն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այդ ամենին` ներկայացնելովորոշ պարզաբանումներ.

1. «Սանիթեք»-ի կողմից կատարված ներդրումների վերաբերյալ.

Մինչ օրս «Սանիթեք» ընկերությունն ամբողջությամբ կատարել է պահանջվող ներդրումները թե’ սարքավորումների, թե’ կոնտեյներների ձեռքբերման հետ կապված, և պատրաստ է կատարել լրացուցիչ ներդրումներ` նման ներդրումների կատարման հիմքերի առկայության դեպքում: Արդյո՞ք նորմալ է շարունակել կոնտեյներների ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե ամսեկան այրվում և գողացվում են հարյուրավոր կոնտեյներներ: Ամբողջ պայմանագրի համար պահանջվող 16.000 աղբարկղերից մոտ 10.000-ն արդեն ձեռք են բերվել, երբ ընկերությունը նունիսկ չի հասել պայմանագրի գործողության ժամկետի կեսին: Արդյո՞ք նորմալ է շարունակել սարքավորումներ ձեռքբերման համար ներդրումների կատարումը, եթե վերջիններիս վնասների հիմնական պատճառը չի լուծվում (մասնավորապես, Նուբարաշենի աղբավայրում առկա խնդիրները): Անշուշտ, աղբահանության ստրատեգիական պլան պետք է իրականացվի:

Առկա են բոլոր թվերը, լուսանկարները և այլ ապացույսներ, որոնք հասանելի են և անհրաժեշտության դեպքում կարող են ցանկացած ժամանակ հրապարակվել:

2. Մեկ կամ երկու օպերատորների հարցի վերաբերյալ.

Քաղաքապետարանի օպերատորների կողմից Երևան քաղաքում իրականացվող աղբահանության աղետալի իրավիճակից հետո «Սանիթեք»-ը պետք է լիներ Երևան քաղաքում աղբահանություն իրականացնող երկու մասնավոր օպերատորներից մեկը: Քաղաքի երկրորդ մասի գնման ընթացակարգին «Սանիթեք»-ը մասնակցել է միայն այն բանից հետո, երբ ի սկզբանե նախատեսված երկրորդ օպերատորը հրաժարվեց իրականացնել աշխատանքները, որից հետո «Սանիթեքը» կնքել է երկրոդ պայմանագիրը օրենքի պահանջների պահպանմամբ և այս հարցում մենք լիովին համաձայն ենք վարչապետի հետ, որպեսզի կատարվի անհրաժեշտ քննություն, և մեր ընկերությունը պատրաստ է լիովին համագործակցել:Անհրաժեշտ է նշել, որ 2016 թվականին, երբ «Սանիթեք»-ը գործում էր որպես միակ օպերատորը Երևանում, անկախ ուսումնասիրության համաձայն վերջինս արժանացել էր Երևանի բնակիչների85%-ի գոհունակությանը:

3.Ընդհանուր և հանրային շահերի անտեսմամբ, մասնավոր ներդրողների շահերի վերաբերյալ.

Մեկ տարուց ավելի կանոնավոր կերպով բազմաթիվ նամակների միջոցով (ևս մեկ անգամ խնդրում ենք քաղաքապետարանին հրապարակել նամակները) տեղեկացրել ենք այն ռիսկերի մասին, որոնց կարող է բախվել Երևանի աղբահանությունը, եթե բարձրաձայնվող օբյեկտիվ խնդիրները չլուծվեն ևշարունակել ենք գործունեությունը բոլոր ջանքերի գործադրմամբ` չնայած տուգանքներին և այն վնասներին, որոնք «Սանիթեք»-ը կրել է առանց որևէ փոխհատուցման, որպեսզի ապահովի Երևան քաղաքի և բնակիչների համար նվազագույն ստանդարտներ:

4. Քաղաքապետարանի՝ մեկ պայմանագրի նոր մրցույթ հայտարարելու առաջարկին «Սանիթեք»-ի մերժման վերաբերյալ

«Սանիթեք»-ը երբեք չի հակադրվել պայմանագրի վերագնահատմանը` նման գործունելության ու պայմանագրային պայմանների համար անհրաժեշտ բյուջեն պարզելու ու ներկա բյուջեն վերանայելու համար, այնուամենայնիվ, վերջինս հարցեր է բարձրացրել նման լուծման իրականացման վերաբերյալ.

  • -Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար , ո՞վ պետք է մատուցի աշխատանքներըմիջանկյալ ժամանակաշրջանում:
  • -Եթե պայմանգրերից մեկը դադարեցվի նոր մրցույթ հայտարարելու համար, ինչպե՞ս է «Սանիթեք»-ն իրականացնելու իր ընթացիկ ֆինանսական պարտավորությունները (բանկեր,մատակարարներ և այլն ):

Եթե վերոգրյալ հարցերին տրվեին գրոծնական պատասխաններ, ընկերությունը երբեք չէր առարկի:

5. «Սանիթեք» ընկերության ոչ պրոֆեսիոնալիզմի և վատ ու ոչ կոմպետենտ աշխատակիցների և վարորդների վերաբերյալ.

«Սանիթեք»-ը հպարտանում և ոգևորությամբ է արձանագրում, որ իր ընկերության աշխատակիցներն աշխատում են գիշեր ու ցերեկ, ցրտին ու չափազանց ցուրտ եղանակին, աղբահանության ու ձնամաքրման ոլորտներում և ջանք չեն խնայում մեր համաքաղաքացիների կենսակերպի լավագույնս ապահովվման համար:

«Սանիթեք»-ը նվիրված է Երևանի քաղաքին, և ինչպես նախկինում, այնպես էլ այժմ նրա առաջնահերթությունն է Երևանի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: «Սանիթեք»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ընկերության խնդիրները ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք կան ու կլինեն ցանկացած ընկերության մոտ` լինի դա պետական, թե մասնավոր, որը կցանկանա իրականացնել աղբահանության աշխատանքներ Երևանում: Երբ մեր կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծման ուղղությամբ կլինի ողջամիտ և պաշտաճ արձագանք պատկան մարմինների կողմից, մեր ընկերությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը, կրկին պատրաստակամ է իրականացնել օտարերկրյա ներդումներ. ձեռք բերել նոր տեխնիկա:

Հարգանքով՝

«Սանիթեք» ընկերության տնօրինություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: