Հայերեն   English   Русский  

Չիլիում 5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 289

Եվրոպական միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Չիլիում 5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 111 կմ դեպի արևելք:

Երկրաշարժի օջախի խորությունը 100 կմ է կազմել:

Զոհվածների կամ ավերածությունների մասին տեղեկությունն բացակայում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեյսմոլոգները Արևելյան Թիմորի ափերի մոտ 6.3 մագնիտուտով երկրաշարժ են գրանցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: