Հայերեն   English   Русский  

Թրամփի վարկանիշը գերազանցել է այս տարվա հակառեկորդը


  
դիտումներ: 448

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշն այս տարվա համար ռեկորդային ցածր մակարդակ է գրանցել: Գրում է Iz.ru-ն:

Նշվում է, որ այն 3% նվազել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական գործի» վերաբերյալ զեկույցի պատճառով: Ապրիլի 15-ին հարցվածների 40% դրական է գնահատել նրա գործունեությունը, իսկ մարտին այդ ցուցանիշը կազմել էր 43%:

Սակայն այժմ հարցվածների 56% -ը դժգոհ է նախագահի աշխատանքից, իսկ 40% -ը կարծում է, որ Թրամփին պետք է իմպիչմենտ հայտարարվի: Հարցվածների 47% -ը նշել է, որ պետության ղեկավարը պետք է հրաժարական տա:

Հիշեցնենք, որ 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում ռուսական կողմի միջամտության գործով հետաքննությունը սկսվել Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են Ռուսաստանի կողմից ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգիչները կոտրելու մասին: Սակայն Մոսկվան բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ռիչարդ Բարը հայտարարեց, որ Մյուլլերն իր զեկույցում բավարար ապացույցներ չի տրամադրել Թրամփի և ռուսական կողմի դավադրության վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: