Հայերեն   English   Русский  

Թուրքերին վրդովվեցրել է Մակրոնի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի պատվիրակության հանդիպումը


  
դիտումներ: 353

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Ելիսեյան Պալատում հանդիպել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDG) խմբավորման պատվիրակության հետ,

ինչը մեծապես վրդովեցրել է թուրքական լրատվամիջոցներին։

SDG-ի պատվիրակության կազմի մեջ ընգրկված է եղել նաև Ֆրանսիայում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ներկայացուցիչ Խալիդ Իսան։ Ի դեպ, PYD-ի ռազմական թևը՝ YPG-ն, ոչ պաշտոնապես մտնում է SDG-ի կազմի մեջ, որին Թուրքիան YPG-ի պես համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքական աղբյուրը SDG-ին էլ է անվանում ահակբեկչական կառույց:

Թուրքական աղբյուրը, հղում անելով քրդական աղբյուրներին, նշում է, որ Մակրոնը SDG-ին իր աջակցությունն է հայտնել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։ Ֆրանսիայի նախագահը կարևորել է Սիրիայում կայունության հաստատումը։ Ըստ տեղեկությունների՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան հնարավորինս կաջակցի Սիրիայի ժողովրդի հումանիտար օգնություն տրամադրելու հարցում:

Հիշեցնենք, որ SDG-ն ձևավորվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին: Դրա կազմի մեջ են մտնում քրդական YPGն, արաբական տարբեր ընդդիմադիր խմբավորումներ, ինչպես նաև ասորական և թուրքմանական խմբավորումներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: