Հայերեն   English   Русский  

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում. Գագիկ Սուրենյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 706

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը հայտնում է` արդյոք ձյան հետևանքով վնասներ կլինեն, թե ոչ։

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում` Մեղրիում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Չնայած ձյան տեղումներին, այնուամենայնիվ վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2...+3 ջերմաստիճանի պայմաններում»,– գրել է նա։

Սուրենյանը հրապարակել է նաև ձնով պատված ծառերի լուսանկարները։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը երեկ հայտնել էր, որ այսօր նոր ցիկլոն է գալու Հայաստան, բայց ցրտահարության վտանգ չկա:

«Ապրիլի 20-21-ը վերջին շաբաթվա ամենացուրտ օրերը կլինեն: Վաղը օդի ջերմաստիճանը կրկին կնվազի՝ 5-7 աստիճանով։ Սակայն ըստ մեր կանխատեսումների՝ ցրտահարություն Արարատյան դաշտում և ցածրադիր գոտիներում չի լինելու»,-ասել էր նախարարը:

Նախարարը հայտնել էր, որ օդի ջերմաստիճանը գիշերը նվազելու է շատ քիչ, և զրոյից ցածր ջերմաստիճան չի գրանցվելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: