Հայերեն   English   Русский  

Շրի Լանկայի իշխանությունները արտակարգ դրություն կհայտարարեն


  
դիտումներ: 105

Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ի կեսգիշերից հետո երկրում արտակարգ դրություն կհայտարարեն: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է News First հեռուստաալիքը` հղում անելով Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալ Սիրիսենի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շրի Լանկայի իշխանությունները ապրիլի 23-ը պայթյունների շարքերի հետևանքով զոհերի հիշատակին սգո օր են հայտարարել:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում Սուրբ Զատկի տոնկատարության ժամանակ կաթոլիկ եկեղեցիներում և հինգաստղանի հյուրանոցներում պայթյուններ էին իրականացվել, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 290-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: