Հայերեն   English   Русский  

​Կիևի շրջանային դատարանի դատավորները հայց են ներկայացրել Պորոշենկոյի դեմ


  
դիտումներ: 163

Կիևի շրջանային դատարանի դատավորներն Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի դեմ հայց են ներկայացրել Գլխավոր դատախազություն

և Հետաքննությունների պետական բյուրո, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով դատարանի կայքին:

Հաղորդագրության համաձայն՝ բացի Պորոշենկոյից, դատավորները մեղադրանք են ներկայացրել նաև Ազգային բանկի ղեկավարի և արդարադատության նախարարի նկատմամբ՝ նրանց մեղադրելով միջամտության և ճնշումների մեջ:

Իրենց հայտարարության մեջ դատավորները նշում են, որ վերոնշյալ անձանց գործողություններն ուղիղ սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի դատական համակարգի համար:

Նրանք խնդրել են նաև իրական միջոցներ ձեռնարկել պետության ղեկավարության հակաիրավական և կամայական գործողություններից պաշտպանելու համար:

Անցած շաբաթ Կիևի շրջանային դատարանը՝ քննելով ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկու հայցը, անօրինական էր ճանաչել «Պրիվատբանկ»-ի ազգայնացումը: Դրանից հետո Պորոշենկոն հաստատել էր այդ որոշումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: