Հայերեն   English   Русский  

​Դևիդ Բեքհեմը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ բարեգործական հիմնադրամ է հիմնել


  
դիտումներ: 1157

Դևիդ Բեքհեմը հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հիվանդությունների, բռնություններին և դաժան վերաբերմունքի զոհ դարձած երեխաների համար նախատեսված աջակցման բարեգործական հիմնադրամ հիմնելու մասին:

Բեքհեմի խոսքով` հիմնադրամի գործունեությունը ուղղված կլինի դրամական միջոցներ հավաքելուն և առավել քիչ զարգացած երկրներում երեխաների խնդիրների վրա ուշադրություն սևեռելուն: Գրում է Spletnik.ru-ն:

“Մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակնկալում ենք մոտակա ժամանակներս միլիոններ հավաքել կարիքավոր երեխաներին աջակցելու նպատակով”, - հայտարարել է Բեքհեմը:

Նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ սպորտային կարիերայի ավարտն իրեն թույլ է տալիս առավել շատ ժամանակ տրամադրել բարեգործությանը:

“Երբ ես ավարտեցի իմ կարիերան սպորտում, շատ ազատ ժամանակ ձեռք բերեցի: Բացի այդ ես ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաները կարողանան հպարտանալ ինձանով”, - ընդգծել է Բեքհեմը:

Բեքհեմի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով հիմնված հիմնադրամը ստացել է “7” անվանումը` ի պատիվ Մանչեսթեր Յունայթեդում նրա մարզաշապիկի համար: Նախնական տվյալներով` հիմնադրամի նախնական նախագծերը կիրագործվեն Սալվադորում, Պապուա Նոր Գվինեայում և Սվազիլենդում:

Հարկավոր է նշել, որ Բեքհեմի կինը` Վիկտորիան ևս ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում և աշնանը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է նշանակվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: