Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն բաց է Ռուսաստանի հետ զինաթափման թեմայով երկխոսությանը. Պենտագոն


  
դիտումներ: 75

ԱՄՆ-ը բաց է Ռուսաստանի հետ շարունակել երկխոսությունը զինաթափման և զենքի վերահսկման հարցում, սակայն այնքան էլ լավատեսորեն տրամադրված չէ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պենտագոնի ներկայացուցիչ Դևիդ Տրեխտենբերգը Վաշինգթոնում ունեցած ելույթի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

Ընդ որում` նա նշել է, որ ԱՄՆ կառավարությունը դեռ չի որոշել` արդյոք կհամաձայնի Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման պայմանագրի հետագա երկարաձգմանը:

«Հարցը, թե արդյոք նոր պայմանագիրը երկարաձգվել է, թե ոչ, դեռևս վարչակազմում չի լուծվել: Սա այն հարցերի շարքից է, որը մենք դիտարկում ենք այն լայն կոնտեքստում, որտեղ մենք գնում ենք Ռուսաստանի հետ զենքի վերահսկման երկխոսության հարցում», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Տրեխտենբերգի խոսքերը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չի ներգրավվի սպառազինությունների մրցավազքում:

Փետրվարի 8-ին Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ «Ռուսաստանը սպառազինությունների մրցավազք է սկսել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: