Հայերեն   English   Русский  

​Գերմանիան և Չեխիան ևս հրաժարվել են ռուսական նավթից


  
դիտումներ: 240

Գերմանիան, ավելի վաղ նաև Լեհաստանն ու Բելառուսը, դադարեցրել են «Դրուժբա» նավթամուղով նավթի տարանցումը, գրում է Reuters-ը:

Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Չեխիան ևս դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումը: Միևնույն ժամանակ, որոշ ռուսական ԶԼՄ-ներ գրում են, որ Մոսկվայում այսօր ստեղծված իրավիճակի շուրջ բանակցություններ կվարեն Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները:

Գործակալությունը նշում է, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումը կհանգեցնի նրան, որ նավթավերամշակող գործարանները կաշխատեն նավթի մնացած պաշարներով:

Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրները, գրում է, որ «Դրուժբա»-ն դեռևս շարունակում է մատակարարումը չեխական, սլովակական և հունգարական գործարանների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: