Հայերեն   English   Русский  

ՇՊՀ-ում նորից ռեկտոր կընտրեն


  
դիտումներ: 1658

Շիրակի պետական համալսարանը դեռ ռեկտոր չունի, երկրորդ անգամ է մրցույթ հայտարարվել:

Առաջին մրցույթի արդյունքում երկու թեկնածուներն էլ իրենց ստացած քվեներով զիջել էին անվավեր քվեաթերթիկներին: Ապրիլի 26-ին լրացավ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտերի ընդունման ժամկետը: Ինչպես հայտնում է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, 6 հայտ են ստացել՝

Սամվել Սերգեյի Ալեքսանյան
Սուրեն Սանասարի Ավդալյան
Արամ Վարուժանի Կարապետյան
Վարդան Սենեքերիմի Մելքոնյան
Անդրանիկ Նորիկի Սարգսյան
Լուսինե Հրանտի Ֆլջյան:
Հայտերը կբացվեն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի ապրիլի 28-ի նիստում, և կհրապարակվեն ՇՊՀ պաշտոնական կայքում: Մրցույթը նշանակված է 2019 թ. մայիսի 11-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: